Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պետք է մերժի բրեքսիթի հարցով գործարքի ցանկացած տարբերակ, քանի որ համաձայնագրի ցանկացած տարբերակ բացասական կողմեր կունենա: Այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, հայտնում է The Guardian-ը:
«Մենք մոտենում ենք բրեքսիթի առանցքային պահին: «Ողջախոհ գործարքի» շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության պատճառով բոլորը ուժեղ ճնշման տակ կլինեն…Նրանք պետք է դիմադրեն, քանի որ «ողջախոհ գործարք» գոյությունհ չունի»,- ասել է նա:
Ավելի վաղ, Եվրամիության բրեքսիթի պայմանների հարցերով գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն հայտարարել էր, որ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները պետք է երկարացնել:




























