Իդլիբում ահաբեկչական խմբավորումները շարունակում են խախտել ապաէսկալացիայի գոտու մասին համաձայնագիրը՝ Համա նահանգի հյուսիսում գնդակոծելով Ջուրին եւ Մաան բնակավայրերը, փոխանցում է ՍԱՆԱ-ն:
Գործակալության թղթակցի խոսքով՝ «Ջեբհաթ Ան Նուսրայի» եւ «Հիզբ Ալ Իսլամի Աթ Թուրքեստանի» խմբավորումների անդամները նշված բնակավայրերի վրա 4 ականանետային արկ են արձակել: Պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան:
Թղթակիցը նշել է, որ Սիրիական բանակի հրետանին պատասխանել կրակի աղբյուրին՝ գրոհայիններին պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստ:




























