Բահրեյնի գերագույն վերաքննիչ դատարանը կիրակի ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի շիական ընդդիմության երեք առաջնորդների, այդ թվում՝ «Ալ Վիֆաք» կուսակցության գլխավոր քարտուղար Ալի Սալմանին՝ Կատարի օգտին լրտեսության համար, հայտնում է Բահրեյնյան լրատվական գործակալությունը:

Բահրեյնի դատարանը հունիսին Սալմանի մեղադրանքի ծավալից հանել էր լրտեսության մեղադրանքը, որը 2015 թվականից բանտարկված է ՆԳՆ-ին վիրավորելու եւ իշխանությանը չենթարկվելուն դրդելու համար: Սակայն երկրի գլխավոր դատախազը գործը կրկնակի քննության էր ուղարկել:

Սալմանը եւ շիական ընդդիմության մյուս առաջնորդները՝ Հասան Սուլթանը եւ Ալի Ասվադը, ցմահ ազատազրկման են դատապարտվել «Բահրեյնում թշնամական գործողությունների համար ռազմական գաղտնիքներ ստանալու նպատակով Կատարի օգտին լրտեսության եւ երկրի ազգային շահերին վնաս հասցնելու համար»:

Բահրեյնի շիական համայնքն իր առաջնորդների նոր դատավճիռը գնահատել է որպես քաղաքականապես պատճառաբանված եւ համախոհներին կոչ է արել իշխանությունների որոշման դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել: