«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ից մինչեւ նոյեմբերի 7-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, «Տաթեւեր» ճոպանուղու, «Սիսիան» Զորավարժարանի, Նորավանի զինմասի, Օդանավակայանի զինմասի, նշված համայնքներին հարակից զինմասերի, Շաքի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, Սիսիան ՇԻԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























