ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է իրանական Iran Air խոշորագույն ավիաընկերությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Պատժամիջոցների ենթարկված ծովային բեռնափոխադրողների շարքում են նաեւ «Իրանի Իսլամական Հանրապետության նավային բեռնափոխադրումներ» (IRISL), նավթային տրանսպորտային հսկա «Իրանական ազգային տանկերային ընկերություն» (NITC) կազմակերպությունները։ Ցուցակում ընդգրկվել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերությունները եւ նրանց հետ կապված անձինք։
«Բացի այդ, 122 նավեր եւս ճանաչվել են որպես սեփականություն, որոնցով IRISL-ը հետաքրքրված է»,- ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Միջուկային էներգիայի կազմակերպության եւ Իրանի ԿԲ-ի դեմ։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան բաժնետոմսերի վերահսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավելի քան 700 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, օդային եւ ծովային նավերի դեմ։




























