Չինաստանը վնաս է հասցրել ԱՄՆ տնտեսությանը, սակայն Վաշինգտոնը պատրաստ է «արդար» համաձայնագիր կնքել Պեկինի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք 250 մլրդ դոլարի տուրքեր ենք սահմանել, հարկերով խեղդել ենք նրանց ապրանքները, որոնք ԱՄՆ են ներկրվում, եւ մենք դեռ շատ հնարավորություններ ունենք, սակայն նրանք ուզում են գործարք կնքել, եւ եթե մենք կարողանանք հասնել ճիշտ, արդար գործարքի, մենք կանենք դա, հակառակ դեպքում՝ չենք անի»,- Twitter-ում գրել է Թրամփը։