Եվրամիությունը հետ է կանչում Տանզանիայում իր դեսպանին՝ դա բացատրելով «երկրում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցում իրավիճակի վատացմամբ»՝ տեղեկացնում է AP-ն։
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելը մտադիր է վերանայել իր հարաբերություններն այդ երկրի հետ։
Հայտարարության մեջ որոշակի խնդիրներ չեն նշվում, սակայն մտավախություն կա, որ այդ որոշումը կապված է նույնասեռականների հարցի հետ, երբ տեղացի մի պաշտոնյա անցյալ շաբաթ կոչ էր արել ձերբակալել միասեռականներին։ Տանզանիայում միասեռ հարաբերությունները քրեականացված են։




























