Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հայրենակից լեհերին «սթափվելու» կոչ է արել՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում նրանք կհետեւեն Բրիտանիայի օրինակին եւ դուրս կգան ԵՄ-ից՝ տեղեկացնում է Reuters-ը։
Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը նշել է, որ 2016թ․ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնը, երբ հանրաքվե էր անցկացնում, չէր պատրաստվում երկիրը դուրս բերել ԵՄ-ից։ Նա նաեւ հավելել է, որ Լեհաստանը կարող է լքել ԵՄ-ն քաղաքական ոչ ճիշտ հաշվարկների պատճառով։ «Ինձ համար կարեւոր չէ ծրագրո՞ւմ է արդյոք Յարոսլավ Կաչինսկին լքել ԵՄ-ն, թե՞ ուղղակի մի քանի գործընթացներ է նախաձեռնում, որոնք նման արդյունքի կհասցնեն։ Այս հարցն անհավանական լուրջ է, ռիսկը շատ բարձր է, եւ ես ուզում եմ, որ բոլորը սթափվեն»,- Վարշավա իր այցի ժամանակ, հանդիպելով լրագրողների հետ, ասել է Տուսկը։
Վարշավայում մտադիր չեն Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել, սակայն Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանում օրենքի գերակայության աննախադեպ հետաքննություն է անցկացնում։




























