Այսօր Հայաստանի անկախության տոնն է: Ուղիղ 18 տարի առաջ 1991 թվականին այս օրը` սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների մոտ 99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանը անկախ պետություն տեսնելու օգտին: Մինչ այդ, նույն թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանը` Գերագույն խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որը սկիզբ էր դրել ՀՀ անկախության գործընթացին: Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդրում կարդաց խորհրդարանի պատգամավոր Արամ Մանուկյանը, ով 1918-20 թվականների անկախ Հայաստանի պետական գործիչ Արամ Մանուկյանի անվանակիցն է:

Անկախության հանրաքվեից մեկ ամիս անց, հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին նախագահական ընտրությունները, որտեղ 83 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: