Եգիպտոսի բանակը պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի արաբներին, եթե նրանք բախվեն ուղիղ սպառնալիքների։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Խոսելով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին՝ նա նշել է, որ «անկայունությունն առնչվում է մեզ բոլորիս, եւ անկայուն իրավիճակով ցանկացած պետություն ազդում է բոլորիս վրա»։

Մենք անկեղծորեն պաշտպանում ենք Պարսից ծոցի մեր եղբայրներին, եւ եթե Պարսից ծոցի անվտանգությունն ուղիղ հարվածի տակ է, եգիպտացի ժողովուրդը կկենտրոնացնի իր ուժերը՝ իր եղբայրներին պաշտպանելու համար։

Նշենք, որ անցյալ տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը խզել էին Քաթարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է։