Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանությունները «Կուդս» ստորաբաժանման հրամանատար Կասեմ Սուլեյմանիի մասին «անհեթեթ» է անվանել՝ տեղեկացնում է Tasnim-ը։

«Պարոն Պոմպեո, եթե դուք չեք անհանգստանում ձեր վարկանիշի համար, ապա գոնե ձեր երկրի մասին մտածեք։ Ինչու՞ եք անում այդ անհեթեթ արտահայտությունները, որոնք թույլի իրավիճակում գտնվողի խոսքեր են։ Դուք իրո՞ք կարծում եք, որ Սաուդյան Արաբիան, որի ձեռքերին Եմենում եւ Բահրեյնում հազարավոր անմեղ մարդկանց, ինչպես նաեւ իր հայրենակիցների արյունն է, պայքարում է ահաբեկիչների դեմ»,- նշել է նա։

Ջաֆարին խոսել է իրանցի եւ սիրիացի ժողովուրդներին «Իսլամական պետության» ահաբեկիչներից փրկելու գործում Սուլեյմանիի դերի մասին։

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ գեներալ Սուլեյմանիի ձեռքերին «ամերիկացիների արյունն է», եւ ծիծաղելի չի համարել, երբ Թրամփը «Գահերի խաղի» ոճվ սպառնացել է, թե «Պատժամիջոցները գալիս են», Սուլեյմանին էլ իր լուսանկարն է դրել՝ «Մենք կդիմակայենք» գրառությամբ։