Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց ստեղծել «Եվրոպայի իսկական բանակ»՝ ԱՄՆ-ից կախումը նվազեցնելու համար, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, որ Եվրամիությունը, հնարավոր է, ինչ-որ փուլում բանակ ստեղծի՝ տեղեկացնում է Reuters-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովը կաջակցի «եվրոպական բանակի» ստեղծմանը՝ ԵՀ ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը նշել է, որ Եվրամիության նոր նախագիծը նպատակաուղղված կլինի պաշտպանական գնումներ եւ հետազոտություններ, ինչպես նաեւ Եվրոպայի սահմաններից դուրս ԵՄ նոր խաղաղարար առաքելություններ իրականացնելուն։
«Եվրահանձնաժողովը բազմաթիվ նախաձեռնություններ եւ առաջարկություններ է ներկայացրել, որպեսզի կառուցվի առավել նշանակալի եւ հաստատակամ պաշտպանական համակարգ»,- հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Շինասը, եւ հավելել, որ «հնարավոր է ինչ-որ պահի այս գործընթացի վերջում ստանանք մի բան, որ մարդիկ արդեն ԵՄ բանակ են անվանում»։




























