Կրթության ոլորտի օպտիմալացման արդյունքում մի քանի մասնավոր բուհեր կարող են փակման վտանգի առաջ կանգնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով՝ միակ լուծումը կարող է լինել միավորումը, սակայն, դա, ընդհանուր առմամբ, չի ազդի ընդհանուր պատկերի վրա։

Ինչ վերաբերում է միջին մասնագիտական կրթությանը, ապա այս ոլորտը վայելում է իշխանությունների որոշակի ուշադրությունը։

«Սա կապված է այն բանի հետ, որ տեսական կրթությունը սերտորեն կապված է պրակտիկայի եւ աշխատաշուկայի հետ»,–շեշտեց նա։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ պետական բուհերի օպտիմալացման գաղափարը այնքան էլ հաջող չէ, քանի որ փաստացի երկրի բոլոր բուհերը որոշակի մասնագետների պատրաստման գործառույթ են իրականացնում։

Նա շեշտեց՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հարցում կարեւոր խնդիր է մնում ֆինանսավորումը։

«Անթույլատրել է այն իրավիճակը, երբ նույնիսկ երկրի մայր բուհը պետական բյուջեից ստանում է միայն 20 տոկոս ֆինանսավորում»,–նկատեց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանը հայտարարեց նաեւ, որ պակաս արդիական խնդիր չի բուհերի զարգացումը շրջաններում, որը կարող է լուծել մարզերում կրթության հասանելիության, ինչպես նաեւ տեղերում կադրերի պատրաստման խնդիրը։