Պորտակոմարո իտալական քաղաքի իննսունամյա բնակիչը կրակ է բացել հարկադիր կատարողի վրա, որը ուրբաթ առավոտյան նրա տուն է ժամանել՝ պարտքի դիմաց գույքը գնահատելու համար, հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը։
Տեղական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել ու ծանր վիճակում անհապաղ տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել կարաբիներները, որոնք ձերբակալել են կրակ բացած ծերունուն։ Այս պահին իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները:





























