Քալիֆորնիական Borderline բարում կրակոցներ արձակած տղամարդն այդ արարքը անձնական վրեժի պատճառով է արել, քանի որ ավագ դպրոցում միշտ ծաղրի է ենթարկվել՝ գրում է TMZ կայքը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրին եւ հրաձիգի նախկին համադասարանցուն։

Աղբյուրի տվյալներով՝ հրաձգության գիշերը կասկածյալը մի ձեռքում զենք, մյուս ձեռքում հեռախոս ուներ, որի միջոցով դեպքի վայրից Instagram-ում story-ներ էր դնում։ Կրակոցներից մեկ ժամ հետո ոստիկանությունը տեսել է դրանք եւ սոցցանցին խնդրել է հեռացնել։

Հրաձիգի նախկին համադասարանցին նաեւ պատմել է, որ դպրոցում նրա վրա ծիծաղում էին աչքի հիվանդության պատճառով, ու ծաղրն էլ շատ ազդում էր նրա վրա։ Աղջկա խոսքերով՝ նա գիտեր, որ դպրոցում իրեն նեղացնողները սիրում են չորեքշաբթի այդ բարում հավաքվել։