Հաքերները օգտատերերի թվային տվյալներն ընդամենը 50 դոլարով են վաճառում։ Ընդ որում, խոսքը բանկային տվյալների եւ սոցցանցերի հաշիվների մասին է։

Համապատասխան հետազոտություն է կատարել «Կասպերսկու լաբորատորիան»։ Տվյալները Dark Web-ի միջոցով են օգտագործում, ընդ որում՝ վաճառում են անգամ Uber-ում եղած տեղեկատվությունը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փորձագետները պարզել են, որ խարդախությամբ զբաղվողները նույնիսկ երաշխիքներ են տալիս օգտատերերին։ Եթե մի հաշիվը դադարում է աշխատել, ապա դրա փոխարեն մեկ ուրիշն են տրամադրում եւ՝ բոլորովին անվճար։

Որպես օրենք, հաքերները օգտատերերի անձնական տվյալները ֆիշինգային գրոհների միջոցով են ձեռք բերում։

Մասնագետները նշում են, որ դա շատ վտանգավոր է զոհերի համար, քանի որ զեղծարարները ընդունակ են հանցագործություն կատարել այլ մարդու անունից կամ նրա անունով վարկ վերցնել։

Հարկ է նշել, որ երբեմն սովորական տեխնիկական խոտանները եւս հաքերներին են վերագրվում։