Ռուսական սահմանապահ պարեկային «Նովոռոսիյսկ» նավը սեպտեմբերի 20-ի գիշերվանից սկսել է պահպանել Աբխազիայի ծովային սահմանները։ Դա առաջին պարեկային նավն է՝ պետության ծովային սահմանները պահպանելու համար։ Այդ նպատակով Ռուսաստանը կներկայացնի 10 սահմանապահ պարեկային ռազմանավակներ։

Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ սահմանի պահպանման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր օգոստոսի վերջին։

Ներկա դրությամբ՝ Աբխազիայում ծառայում են հազարից ավելի ռուսական սահմանապահներ, որոնք վերահսկում են 350 կմ ավելի սահմաններ, (որից 215կմ-ը ծովային սահմանն է): Սահմանի պահպանմանը մասնակցում են նաեւ սեւծովա-ազովյան ծովափնյա պահպանության սահմանապահ վարչության նավերը եւ ռազմանավակները։