Ռումինական Բրեիլա քաղաքում առեւտրի կենտրոնի մոտ անցորդների խմբին ավտոմեքենայի հարվածելու հետեւանքով 10 մարդ է տուժել՝ տեղեկացնում է News.ro-ն։

Ոստիկանության տվյալներով՝ տեղացի 20-ամյա բնակիչը վիճել է այլ տղամարդու հետ, դանակով հարվածել է նրան եւ առեւանգել տուժածի ավտոմեքենան։

Վարելու ընթացքում նա հարվածել է մի քանի անցորդների, ինչից հետո մխրճվել է առեւտրի կենտրոնի մոտ գտնվող բազմության մեջ։

Վարորդը չի տուժել, նրան կալանավորել են։ Պարզվել է, որ նա հարբած է եղել։