Կիոտոյում կփորձարկեն նոր համակարգը, որը վերահսկում, կանխատեսում է զբոսաշրջիկների թիվը եւ կառավարում հանրահայտ վայրերում այցելուների հոսքը՝ տեղեկացնում է The Japan Times-ը։

Ճապոնիայի զբոսաշրջության նախարարության, Կիոտո քաղաքի եւ Զբոսաշրջության ասոցիացիայի մեկնարկային նախագիծն իրականացվել է Արասիյամիի աշնանային տերեւները դիտելու հանրահայտ գոտում։ Կիոտոյից դեպի արեւմուտք գտնվող այս շրջանը դեռեւս միջնադարից հայտնի է իր հրաշալի բնաշխարհով։

Առաջին անգամ Արասիյամիի ութ շրջաններում գերծանրաբեռնվածության կանխատեսումները Wi-Fi-ի վրա հիմնված հաղորդիչների միջոցով պարբերաբար կթարմացվեն օնլայն ռեժիմով։

Մինչեւ դեկտեմբերի 17-ը համակարգը կվերահսկի զբոսաշրջային շրջանները՝ ներառված Գեղանկարչական կամուրջը եւ հայտնի եղեգնուտները։ Ավելի վաղ, սեպտեմբերի կեսերից 13 վայրերում տեղադրված հաղորդիչները հետեւում էին սմարթֆոնների Wi-Fi ազդանշանները, տվյալներ էին հավաքում այցելուների թվի եւ այն մասին, թե որքան երկար են նրանք մնում դիտարկվող վայրերում։