Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձանում հոգեկան հիվանդ տղամարդը փորձել է ներխուժել եկեղեցու շենք։

Նա Ան-Շամսի եկեղեցի փորձել է կողքի մուտքից մտնել՝ գրում է նորությունների Youm7 կայքը։ Սակայն պահակները նրան բռնել եւ ոստիկանությանն են հանձնել։ Հարձակվողը զինված է եղել երկաթյա ձողով եւ կալանավորման ժամանակ երկու հոգու վիրավորել է։

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը եկեղեցու կողքին է ապրում եւ թմրանյութերից կախվածության պատճառով հոգեկան խնդիրներ ունի։Նրան հարձակման դրդող պատճառները պարզվում են՝ տեղեկացնում է Vesti-ն։