Հյուսիսային եւ Հարավային Կորեաները սկսել են երկու երկրների սահմանին տեղադրված 20 դիտակետերի ապամոնտաժումը: Ավելի վաղ այդտեղից արդեն հանել էին զինվորներին եւ ռազմական տեխնիկան, հայտնում է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը:
Սրանով կորեական երկու պետությունները կատարում են հոկտեմբերի վերջին իրենց զորահրամանատարների կնքած համաձայնագիրը: Այն նախատեսում է, որ սահմանի երկու կողմից ապամիջուկայնացված բուֆերային գոտուց պետք է վերացվի 10-ական սահմանապահ դիտակետ, այնտեղ կմնա մեկական դիտակետ:
Հյուսիսային Կորեան մնացյալ 250-կիլոմետրանոց սահմանի երկայնքով ունի մոտ 160 սահմանապահ դիտակետ, իսկ Հարավային Կորեան՝ շուրջ 60: Երկարաժամկետ նպատակն է այդ բոլորի վերացումը:
Կորեա-կորեական սահմանին միակ տեղը, որտեղ 2 երկրների զինվորները դեն դիմաց են կանգնած, սահմանապահ Փհանմունջոմ գյուղն է, որտեղ բանակցություններ են անցկացվում Կորեական թերակղզու երկու երկրներին վերաբերող հարցերով: Սպառազինության եւ հսկիչ կետերի վերացումից հետո այնտեղ կմնան յուրաքանչյուր կողմից 35-ական չզինված ներկայացուցիչներ:





























