Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասված է. « Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սերտ, բարեկամական հարաբերությունների զարգացումը, որը բնորոշվում է փոխհամաձայնությամբ, հարգանքով եւ վստահությամբ: Վստահ եմ, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խորացումը նպաստելու է մեր երկրների սոցիալ-տնտեսական բարգավաճմանը, ծառայելու է Անդրկովկասում խաղաղության եւ կայունության գործին»:




























