Եվրամիությունը դատապարտել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերջին հայտարարությունը, որով նա կասկածի տակ էր առել Հոլոքոսթը:

«Հոլոքոսթը չապացուցված եւ մտացածին պնդումների վրա հիմնված սուտ է», — անցած շաբաթավերջին հայտարարել էր Իրանի նախագահը, կրկնելով, որ այդ սուտը հորինելու նպատակը եղել է Իսրայել պետության ստեղծումը:

Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսրայել պետություն չպետք է լիներ աշխարհի քարտեզի վրա: