Կրասնոյարսկի մարզի նույնանուն շրջանի Կուրագինո գյուղում Ճանապարհային ոստիկանության երկու հերթապահ աշխատակիցները տունը փրկել են հրդեհից՝ ձնագնդիներ նետելով տան հարեւանությամբ այրվող ավտոտնակի վրա մինչեւ հրշեջների ժամանումը, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության կայքին:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի լարի կարճ միացման պատճառով, որը գտնվել է ավտոտնակում», — նշվում է տեքստում:
Ոստիկանությունում մտածում են, թե ինչպես պարգեւատրեն աշխատակիցներին՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Եվգենի Լունինին եւ ոստիկանության լեյտենանտ Պավել Իստոմինին:
Հերթապահության ժամանակ նրանք տներից մեկում ուժեղ ծուխ են նկատել: Մոտենալով նրանք տեսել են ավտոտնակի այրվող դռները եւ ցանկապատը, որը այն միացնում էր տանը:




























