Շվեդական ակադեմիան Նոբելյան հիմնադրամի հետ միասին որոշել է գրականության գծով Նոբելյան նոր հանձնաժողով է ստեղծել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նոր հանձնաժողովում կընդգրկվեն ակադեմիայի 5 անդամներ՝ գրողներ Պեր Վեստբերգը, Անդերս Ուիլսոնը, պատմաբան Խորաս Էնգդալը, բանաստեղծներ Քրիստինա Լուգնը եւ Եսպեր Սվենբուն, ինչպես նաեւ՝ 5 փորձագետներ, որոնց թվում՝ քննադատներ եւ հրատարակիչներ։

Նոր հանձնաժողովն իր աշխատանքները հաջորդ տարվա փետրվարի 1-ին կսկսի։

Այս տարվա Նոբելյան մրցանակաբաշխության առանձնահատկությունն այն էր, որ գրականության ասպարեզում մրցանակակիր չընտրվեց։ Հավանաբար կընտրվի 2019թ․, քանի որ Շվեդականն ակադեմիայի անդամների թիվը կրճատվել է, եւ «թուլացել է նրա հանդեպ վստահությունը»։