«Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը հստակ է՝ ««Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։ Այս մասին NEWS.am–ին ասաց դաշինքի նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։
Նախապես շրջանառության մեջ դրված «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ NEWS.am–ի հետ հարցազրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Հովիկ Աղազարյանը նշել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքն ամենայն հավանականությամբ հանդես կգա «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսով։ Նա նշել էր, որ կարգախոսն ընտրել են Ալեն Սիմոնյանի առաջարկով։



























