«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի են գտել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել Աթենք Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռի թռչելուց հետո։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ տղամարդու մարմնի վրա մեխանիկական վնասվածքների հետքեր կան։

Օդանավակայանի ներկայացուցիչը հաստատել է, որ թռիչքուղու վրա մարմին է հայտնաբերվել, եւ մահացածի անձը պարզվել է։ Արտակարգ իրավիճակի հանգամանքները ճշտվում են։