Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա պետական այցով մեկնում է Շվեյցարիա։ Այցը, որ կկայանա նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցի հրավերով, նվիրված է Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ ռուսական բանակի Ալպյան լեգենդար արշավի 210-ամյակին։

Բեռնում Մեդվեդեւը պաշտոնական բանակցություններ կվարի Մերցի հետ, որոնց թվում նախատեսվում է քննարկել առեւտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հարցը։

Այցի շրջանակներում կկայանա նաեւ ռուս եւ շվեյցարացի գործարար շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչների հանդիպում։

Արժե նշել, որ Ռուսաստանի նախագահի այցը Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջինն է։