Սաուդյան Արաբիան չի գերհագեցնի նավթային շուկան մատակարարումներով, այլ ընդամենը կբավարարի դրա պահանջարկը։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը։
«Սաուդյան Արաբիան կբավարարի նավթի պահանջարկը եւ չի գերհագեցնի շուկան մատակարարումներով»,- նշել է նախարարը։ Ալ Ֆալիխը նաեւ հայտնել է, որ թագավորությունն այժմ օրական 10,7 միլիոն բարել է արդյունահանում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում նոյեմբերի առանձին օրերի նավթի արդյունահանումը ռեկորդային 11 մլն բարելի է հասել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։





























