Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ կառաջանան անանցանելի խոչընդոտներ, որոնք հիմա չկան՝ տեղեկացնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին 26 էջանոց հռչակագիրը։
Նշվում է, որ այս հռչակագիրը կողմերը ծրագրում են համաձայնեցնել նոյեմբերի 25-ին Brexit-ի հարցով կայանալիք արտակարգ գագաթաժողովում։
Փաստաթղթում այլ հարցերի հետ մեկտեղ հաստատվել են կողմերի «միասնական մաքսային տարածք կառուցելու եւ բարելավելու» ծրագրերը։
Հեռուստաալիքը, հղում կատարելով Tha Japan Times-ին, տեղեկացրել է դեկտեմբերին Մեծ Բրիտանիա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հնարավոր այցի մասին։ Այս լուրը հայտնվել է այն հաղորդագրությունից հետո, ըստ որի Աբեն կսատարի Մեյի ծրագիրը՝ պարզաբանում է Sky News-ը։





























