ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ զինվորականներին թույլ է տվել կրակել սահմանին՝ տեղեկացնել է ՌԻԱ Նովոստին։

Նախագահի խոսքերով՝ զինվորականները «ОК» են ստացել կրակելու հարցում, «եթե դա պահանջվի»։

«Հուսով եմ՝ նրանք ստիպված չեն լինի դա անել։ Ես ընտրություն չունեմ, քանի որ նրանք դաժան մարդկանց հետ գործ ունեն»,- ասել է Թրամփը։

Թրամփը սահման է ուղարկել մի քանի հազար զինվորականների՝ դա մեկնաբանելով միգրանտների քարավաններից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։