Samsung հարավկորեական ընկերությունը ներողություն է խնդրել իր հարյուրավոր աշխատակիցներից, ովքեր հիվանդացել են վնասակար արտադրության պատճառով, եւ այն ընտանիքներից, ում հարազատները մահացել են նույն պատճառով։ Ընկերության ղեկավար Կի Նամ Կիմը երկրի հեռուստատեսությամբ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ընկերության տնօրինությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել նման դեպքերը կանխելու համ

Բացի այդ, Samsung-ը համաձայնել է փոխհատուցում տրամադրել իր նախկին եւ ներկա այն աշխատակիցներին, ովքեր հիվանդացել են աշխատավայրում թունավոր նյութերի հետ շփման հետեւանքով։ Առաջիկա տասը տարիներին նրանց պարբերաբար 116 000 եվրո կվճարվի՝ տեղեկացնում է «Немецкая волна»-ն։