Գերմանիայից Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման արգելքը, որ Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո կայացրել էր ԳԴՀ կառավարությունը, հունվարին կարող է հանվել։ Այս մասին հայտնել է Der Spiegel ամսագիրը։

Արգելքը մտցվել էր նոյեմբերի սկզբին, եւ կարող է հանվել արդեն 2019թ․։ Սառեցված պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 2,5 մլրդ եվրո է կազմում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընդդիմությունը նման միջոցները մեղմ է համարել եւ քննադատության է ենթարկել իշխանություններին։ «Կանաչների» նախագահ Ագնեշկա Բրուգերն ասել է, թե Բեռլինը պաշտպանական արդյունաբերության օգտին ոտնահարել է իր արտաքին քաղաքական սկզբունքները։

Հիշեցնենք, որ Բեռլինը նաեւ արգելել էր երկիր Սաուդայն Արաբիայի 18 քաղաքացիների այցը, ովքեր, հնարավոր է, մեղավոր են լրագրողի սպանության մեջ։