ԵԽԽՎ բյուրոն կանոնակարգային հանձնաժողովին առաջարկել է մտածել ազգային պատվիրակությունների իրավասությունների սահմանափակման ցուցակից որոշ պատժամիջոցներ հանելու մասին, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կամ դատավորների ընտրության ժամանակ ձայնի իրավունքը դադարեցնելը։ Այս մասին Հելսինկիում կազմակերպության մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն։ Ֆինլանդիան 2018 նոյեմբերից 2019թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս փոփոխությունը բոլոր պատվիրակությունների համար ընտրություններին մասնակցելու իրավունքի երաշխիք կլինի։ Անձամբ ես կարծում եմ, որ մեր բոլորի եւ վեհաժողովի շահերից է բխում լավագույնս ավարտել այն գործը, որ սկսել է Պյոտր դե Սուտերը»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։





























