ԱՄՆ փոխադմիրալ Ջոն Վուլֆը Naval Submarine League ամենամյա համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն ստեղծում է գերձայնային ռազմական բլոկ, որը կօգտագործեն զինված ուժերի բոլոր տեսակները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ փոխադմիրալը նաեւ պատմել է, թե սկսվել են փոքր հզորությամբ միջուկային W76-2 մարտագլխիկների ստեղծման աշխատանքները։
Վուլֆը նշել է, որ որոշումն այն մասին, թե այդ զինատեսակները կօգտագործվեն արդյոք սուզանավերի, ավիակիրների եւ ջրային այլ տեսակի տրանսպորտների վրա, կկայացնի նավատորմի ղեկավարությունը։





























