Աթենքում Սերբիայի դեսպանությունը դիվանագիտական առաքելության տարածք զինված խուլիգանի ներթափանցման հետեւանքով զգալի նյութական վնասներ է կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սերբիայի ԱԳՆ-ին:

«Բարեբախտաբար, տուժողներ չկան, բայց զգալի նյութական վնաս  է պատճառվել», - ասվում է հաղորդագրությունում:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ վաղ առավոտյան: Անհայտ երիտասարդ տղամարդը ցատկել է դիվանագիտական առաքելության ցանկապատի վրայով, կոտրել հյուպատոսական բաժնի դռները եւ մտել դեսպանատան տարածք:

Նկատվել է, որ տղամարդը զինված է սառը զենքով:

Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով, որոնք պաշտոնապես հաստատված չեն, ձերբակալվածը Սերբիայի քաղաքացի է, նա ալկոհոլով հարբած վիճակում է եղել: