Մեծ Բրիտանիայի խորհրդարանին հասանելի են դարձել ամերիկյան Facebook ընկերության ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական նամակագրությունը սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի հետ․ հաղորդում է CNN-ը:

Համաձայն հեռուստաալիքի տվյալների՝ այդ փաստաթղթերը կապված են 2018-ի մայիսին Facebook-ի դեմ ներկայացված Six4Three ընկերության հայցի հետ:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Six4Three ընկերության հիմնադիրը փոխանցել է փաստաթղթերը խորհրդարանին Լոնդոն կատարած իր այցի ժամանակ:

Հունիսին հաղորդվում էր, որ Ամերիկայի Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Facebook և Google ընկերությունների՝ քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար: