Հալեպում քիմիական գրոհի հետեւանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ տուժածների շրջանում հայեր չկան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ քիմիական գրոհի թիրախում էր հայտնվել Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով թունավորվել էին խաղաղ բնակիչներ։

Հալեպի տուժած շրջաններ են ժամանել ռուս ռազմական քիմիկոսներ՝ օգնություն ցուցաբերելու տուժած քաղաքացիներին: