Զատկի կղզու բնիկ ժողովուրդը՝ ռապանույցիները, դիմել են Բրիտանական թանգարանին` պահանջելով իրենց վերադարձնել թանգարանում պահվող արձաններից մեկը, հաղորդում է NBC News-ը:
Զատկի կղզու նահանգապետ Թարիթա Ալաքրոն Ռապուն այդ կապակցությամբ այս շաբաթ դիմել է Բրիտանական թանգարանին:
Հայտնի է, որ Զատկի կղզու բազալտե արձաններից մեկը 1858-ին բրիտանական նավի կողմից գողացվել եւ նվիրվել էր Վիկտորիա թագուհուն, որն իր հերթին այն փոխանցել էր Բրիտանական թանգարանին: Նահանգապետը դիմել է թանգրանաի ղեկավարությանն այն վերադարձնելու խնդրանքով: Թանգարանի պատասխանի մասին դեռ հայտնի է:
Հաղորդվում է միայն, որ վերջին տարիներին Բրիտանիայի շատ նախկին գաղութներ դիմել են թանգարանին իրենց սրբազան մասունքները հանձնելու համար:
Խոյա Խականայ արձանը, որը թարգմանաբար նշանակում է «Գողացված ընկեր», համարվում է Զատկի կղզու 1000 սուրբ արձաններից մեկը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկի մեջ են մտնում:





























