Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին:
Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ:
Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին եւս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում եւ Շաղատում: Այսպիսով, այս տարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:
- Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ եւ ինտերակտիվ գրատախտակ, - ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան: - Տեխնիկան ձեռք է բերվել Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաեւ վերանորոգվել եւ կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգեւորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգեւորությամբ են գիտելիքներ ստանում:
Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջեւ բացված հեռանկարները.
- Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ եւ մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են:
Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է եւս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան:
Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, եւ մենք կշարունակենք այն իրականացնել 2019 թվականին եւս», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, եւմենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում:
Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական նոութբուքեր:





























