Բելառուսի կառավարությունն իր որոշմամբ հաստատել է հեռախոսահամարի միջոցով համացանցի օգտատերերի նույնականացման կարգը, որը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Ըստ դրա՝ կայքի սեփականատերը պետք է հավաքի, մշակի, պահպանի եւ իշխանությունների հարցման դեպքում նրանց ներկայացնի օգտատիրոջ տվյալները՝ անուն, ծննդավայր, էլեկտրոնային փոստի հասցե, նյութի հրապարակման ամսաթիվն ու վայրը։ Փոփոխությունները նաեւ ենթադրում են ֆորումներում մեկնաբանողների պարտադիր նույնականացումը։ Տեղեկատվության հարցում կարող է կատարել դատախազությունը, քննչական ու հարկային մարմինները եւ դատարանները։