Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության ներկայացուցիչ Նատալյա Նեպրյախինան հայտնել է, որ ուկրաինա-լեհական սահմանին գտնվող «Յագոդին» անցակետում սկսել են բախումներ եվրոպական երկներում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերի եւ հեռահար բեռնատարների վարորդների միջեւ։
Նա նշել է, որ անցակետում պահպանվում են մեծ հերթերը։ Երկրից դուրս գալու հերթում մոտ 300 բեռնատարներ կան, իսկ ներս մտնելու հերթում՝ 50, իսկ բեռնատարների անցակետը ամբողջովին արգելափակված է։
«Յագոդինում սկսել են բախումները հեռահար բեռնատարների վարորդների եւ բողոքողների միջեւ։ Անվադողեր են այրվում»,- ասել է Նեպրյախինան։
.jpeg)




























