Արգենտինայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի G20-ի գագաթաժողովի ժամանակ ցույցերը անկարգությունների չվերածվեն։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության նախագահ Մարկոս Պենյան՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բնական է, որ նման միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Մենք աշխատում ենք, որ դրանք խաղաղ լինեն, եւ հուսով ենք, որ բոլոր քաղաքական շարժումները կսատարեն խաղաղության այդ գաղափարին»,- La Nacion թերթի կազմակերպած համաժողովի ժամանակ ասել է նա։
G20-ի գագաթաժողովը Բուենոս Այրեսում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Ավելի վաղ Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը հայտնել էր, որ հասարակական կարգը գագաթաժողովի օրերին կպահպանեն իրավապահ մարմինների 22 000 աշխատակիցներ։





























