«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին` ժամը 16։00-ին հրավիրում է ներկա գտնվել «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «ՀԱԼԵՊ» ՀԿ–ից։
Միջոցառումը տեղի է ունենալու Կողբացի 83, 2/1 հասցեում՝ Խուլ ու համրերի կենտրոնի հարևանությամբ, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի, ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի և ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի մասնակցությամբ։





























