Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի: Այս մասին հայտարարությունը է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող  զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։

«Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող  զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։

Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը»,– ասված է հաղորդագրությունում։