ԱՄՆ-ից ամուսնական զույգը, որը հանգստանում էր Մեքսիկայում, մահացել է շմոլ գազով թունավորվելու հետեւանքով, փոխանցում է ABC News-ը:
Ամուսիններ Էդ Ուինդերսը եւ Բարբարա Մոլլերը հանգստանում էին Սան Միգելեում: Ոստիկանությանը հայտնել են, որ ամուսիններին հայտնաբերել է նրանց վարձակալած տան տերը. նրան անհանգստացրել է զբոսաշրջիկների երկար տեւած լռությունը:
Ծնողների մահվան մասին նրանց երեխաներին հայտնել են ԱՄՆ դեսպանատանը: Ներկայումս զույգի որդին եւ դուստրը՝ Էրիկ եւ Ջենիֆեր Ուինդերսները զբաղված են ծնողների աճյունների տեղափոխման հարցերով:




























