Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։



























