Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահվան կապակցությամբ հետաձգում է G20-ի ավարտին նվիրված իր մամուլի ասուլիսը։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Նա նշել է, որ մամուլի ասուլիսը տեղի կունենա հուղարկավորությունից հետո։

Թրամփը նաեւ հայտարարել է, որ նախկին նախագահի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում սգո օր կհայտարարվի։