Ֆրանիսական աջակողմյա «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը France 3 հեռուստաալիքի եթերում առաջարկել է երկրում վառելիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի խնդրի լուծում, հաղորդում է RT-ն:
Ըստ նրա՝ երկրում ընթացքող ցույցերի կարգավորնան համար անհրաժեշտ է ցրել Ֆրանսիայի Ազգային ժողովը, ինչպես նաև անցկացնել արտահերթ ընտրություններ:
«Ես գտնում են, որ անհրաժեշտ է ապահովել համամասնություն և ցրել Ազգային ժողովը նոր համամասնական ընտրություններ անցնկացնելու համար»,-ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փարիզում տեղի ունեցող ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ:





























