Մենք պետք է լրջագույնս զբաղվենք սպայական կազմի սոցիալական խնդիրներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Արենի համայնքում նախընտրական  քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ  քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է լրջագույնս զբաղվենք սպայական կազմի սոցիալական խնդիրներով, որովհետեւ բանակն այն  կառույցն է, որն ապահովում է մեր բոլորիս կենսագործունեությունը։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ բանակն այսօր կատարյալ առաջնահերթություն է եւ պետք է լինի այնպիսի մակարդակի վրա, որ կարողանա լուծել այն բոլոր խնդիրները, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը դրել են նրա առջեւ»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը ողջունեց սահմանին գտնվող զինծառայողներին եւ նշեց, որ իրենք գիտեն բանակի բազմաթիվ խնդիրների մասին, որոնք պետք է լուծել։